«ԵՊՀ Արհեստակցական կազմակերպություն» արհկոմիտե - Երևանի Պետական Համալսարանի Արհեստակցական կազմակերպություն արհկոմիտեի պաշտոնական կայքը։ Նախագահ, կառուցվածք, հաշվետվություն, փաստաթղթեր, հղումներ, հյուրերի գիրք։.
«Երեխաների պատկերը չքողարկված» ծրագիր - Հայկական ԶԼՄ ռեսուրսային կենտրոնի կազմակերպած ծրագիրը կոչված է ոչ նյութական աջակցություն ցուցաբերել հայկական ԶԼՄ-ներին՝ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող երեխաների խնդիրների վրա հանրության ուշադրությունը սևեռելու համար։
«Երևակայության գավաթ» մրցույթ - Microsoft տեխնոլոգիաների վրա հիմնված միջազգային առաջատար ուսանողական մրցույթ է, որտեղ թիմերը կամ անհատները ներկայացնում են իրենց առաջարկները և հնարավորություն ստանում մասնակցելու համաշխարհային եզրափակիչ փուլին։.
«Ընտրական համակարգեր» կենտրոն - Տեղեկատվություն «Ընտրական համակարգեր» կենտրոնի, Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի մասին, վերջինիս կողմից իրականացված հետազոտությունները։.
«Կրթական կամուրջ» ծրագիր - «Ապագան բաց է» կրթական ՀԿ-ի ծրագրերից մեկն է, որի նպատակն է ֆիզիկական դժվարություններ ունեցող երեխաների կրթության ապահովումը։.
«Համայնքային կապեր» ծրագիրը - Միացյալ Նահանգների և նախկին Խորհրդային Միության երկրների միջև իրականացվող փոխանակման ծրագրերից է։ Այն մասնակիցներին տրամադրում է մասնագիտական վերապատրաստման և ազատ շուկայական համակարգի ամենօրյա գործունեությանը ծանոթանալու հնարավորություն։.
«Մեծ Ընտանիք» երիտասարդական թիմ - Թիմի նպատակն է տրամադրել նյութական և բարոյական աջակցություն ռիսկային խմբերին պատկանող երեխաներին, որոնք են մանկատների և գիշերօթիկ դպրոցների սաները, երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ, լքված, թափառաշրջիկ, ֆիզիկական կամ հոգեկան հիվանդություններով տառապող մանուկներն ու պատանիները, օգնել նրանց կայանալու որպես հասարակության լիարժեք անդամ։.
«Միտք» Վերլուծական Կենտրոն - Լուրեր, հոդվածներ, հարցազրույցներ, հետազոտություններ և ամբողջական վերլուծություններ։.
«Նոր Հարևաններ» - Ծրագրի նպատակն է խթանել տարածաշրջանային համագործակցություն և ակտիվ միջհասարակական հաղորդակցություն Հարավային Կովկասի երկրների միջև։ Լուրեր, վերլուծություններ, հոդվածներ։
«Նոր Տարբերակ» բլոգ - Քաղաքացիական հասարակության խնդիրների վերաբերյալ բլոգ։.
«Շուշի Վերածնունդ» Հիմնադրամ - Հասարակական բարեգործական հիմնադրամ, որի նպատակն է վերականգնել և նոր շունչ հաղորդել Շուշի քաղաքին՝ միակ պահպանված հայկական պատմական բերդաքաղաքին։.
«Շուշի» Հիմնադրամ - Հիմնադրամը նպատակ ունի սատարել Շուշի բերդաքաղաքի մշակութային զարգացմանն ու բարոյահոգևոր վերելքին, համակարգող դեր կատարել հայաստանյան ու արտերկրի ներդրողների համար, վերականգնել Շուշի քաղաքը։.
«Շրջանակ» շրջանային երիտասարդական ակումբներ - Արվեստի Շարժական Դպրոց ծրագրի առաքելությունն է՝ նպաստել մարզերում պատանեկան էսթետիկական դաստիարակության մակարդակի, ինչպես նաև երիտասարդության քաղաքացիական ակտիվության և հասարակական ներգրավվածության աստիճանի բարձրացմանը։.
«Ուսանող 2020» ակումբ - Ոչ քաղաքական երիտասարդական ակումբ է, որի առաքելությունն է՝ խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը հայ ազգի և երկրի զարգացմանը։ Դրա համար ակումբը կազմակերպում է բազմաբնույթ երիտասարդական միջոցառումներ։.
«Սկսելա» - Էկոլոգիական հասարակական շարժման կայքը։.
Գարեգին Նժդեհ - Հատընտիր, հայրենասիրություն և կենսագրություն։.
Գարեգին Նժդեհ - Կենսագրական ակնարկ, ցեղակրոն շարժումը (պատմություն - գաղափարախոսություն)։.
Դարձիր Նախագահ - Հայերեն համակարգչային կրթական խաղ որը նպատակ ունի ծանոթացնել նախընտրական քորոզչության ժողովրդավարական սկզբունքներին։.
Դպիր - «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական թեմաներին նվիրված ամսագրի կայքը։ Խորագրերն են՝ մասնագիտական զարգացում, մանկավարժական մոտեցումներ, տարբեր երկրների դպրոցները, Հայաստանի դպրոցները, մանկավարժական ակումբ և արձագանք։.
ԵԶՀՄԿ - Երեխաների Զարգացման Հայ Միջազգային կենտրոնի կայքը։ Ծրագրեր, աուտիզմ, օգնություն, ցուցասրահ, կոնտակտներ։.
Երկիր ԱՄՆ - Առաքելություն, ծրագրեր, հանգանակություն և մամուլ։.
Էություն - Ազգաբան և էաբան Ալեքսանդր Վարպետյանի կայքը։ Կայքում կան նյութեր նվիրված հայ ազգային գաղափարախոսությանը, հայոց մեծերի խոհերից մեջբերումներ, Վարպետյանի հարցազրույցները, խոհերը։.
ՀՀԿԾ - Հայաստանի Հարկային Կատարելագործման Ծրագրի (ՀՀԿԾ) կայքը։.
ՀՄՈՒԾ - Հայաստան - Համացանցի մատչելիության և ուսուցման ծրագիրը (ՀՄՈՒԾ) տրամադրում է համացանցի ազատ մուտք և անվճար համակարգչային դասընթացներ։ Ունի կենտրոններ Երևանում, Կապանում, Սպիտակում, Գյումրիում և Եղեգնաձորում։.
Հակաթրաֆիկինգ - Միջազգային և ազգային օրենսդրություն, «սպիտակ ստրկությունից» խուսափելու միջոցներ, տեսահոլովակներ։.
Հակակոռուպցիոն հանրային ընդունարան - Խորհրդատվություն և փորձագիտական աջակցություն հանրային առողջապահության, կրթության, բանակի և զորակոչի, փոքր և միջին ձեռնարկությունների, հանրային ծառայությունների և սպառողների իրավունքների, ճանապարհային ոստիկանության և վարորդների իրավունքների, քաղաքացիական և վարչական իրավունքի հարցերի վերաբերյալ:.
Հայ Ազնվականների Միություն - Հայոց թագավորություններ, հայ ազվնականություն, գրադարան, ֆորում, հղումներ և հետադարձ կապ։.
Հայաստանի Հրեական Կրոնական Համայնք - Համայնքի պատմությունը, նորություններ, ծրագրեր, ֆոտոսրահ, «Կոէլետ» թերթը, կրոնական ինֆորմացիա, կոնտակտներ։.
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ - Հիմնադրամի հիմնական նպատակներն են դյուրինացնել ներդրումներն էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում և նպաստել Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի շուկաների զարգացմանը։.
Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացման ծրագիր - Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել ֆինանսական միջնորդների արդյունավետությունն ու կենսունակությունը և աջակցել ֆինանսական ոլորտի բանկային, հիփոթեկային, ապահովագրական, կենսաթոշակային և այլ ճյուղերում նոր ու բազմազան պրոդուկտների մշակմանն ու ներկայացմանը։.
Հայկական Հարցերի Հաստատություն (Հ.Հ.Հ.) - Ստեղվել է Գերմանիայի Մյունխեն քաղաքում՝ հայկական հարցերով մտահոգված մի խումբ հայերի նախաձեռնությամբ։ Ընդհանուր ծանուցում, հրատարակություններ, գործունեություն, ցեղասպանության զոհերի անվանացանկ։.
Հայկական Պատմական Հուշարձաններ - Պատմական Հայաստանի և Սփյուռքի տարածքի գոյություն ունեցող և ոչնչացված հայկական պատմական հուշարձանների շտեմարան։.
Հայկական հակածխախոտային հանգույց - Նպատակն է տեղեկատվության տրամադրման, զանազան հետազոտությունների, հակածխախոտային գլոբալ շարժման նորությունների, օգտվողների միջև փոխադարձ կապերի, բաց քննարկումների, կարծիքների ներկայացման, ինտերնետային նոր կայքերի և տպագիր նյութերի ստեղծմանը նպաստելու ճանապարհով խթանել հակածխախոտային շարժումը Հայաստանում։.
Հայուհի - Լրագիր՝ հայ կանանց համար։ Լրագրի բաժիններից են՝ կնոջ առողջությունը, հորոսկոպ, նորաձևություն, խոհանոց, գրական անկյուն, աստղերի կյանքը, հռչակավոր կանայք։ Առկա է նաև ֆորում։.
Հիմա Երիտասարդական Նախաձեռնություն - Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակող օրենքների, միջադեպերի մասին, ինչպես նաև խոսքի ազատության վերականգնմանը նպատակաուղղված միջոցառումների մասին։.
ՄՄՀ - «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիրը ԱՄՆ–ի կողմից ֆինանսավորվող աջակցության ծրագիր է։ Այն կիրառում է քլաստերային մոտեցում, որն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը և կոնկրետ ոլորտում ձեռնարկությունների միջև համագործակցության խթանմանը։.
Մարքսիստներ - Մարքսիստների արխիվ ինտերնետում։ Հատվածներ հայտնի կոմունիստների հոդվածներից։.
Մեծ Եղեռն - Նորություններ, Ծիծեռնակաբերդի մասին, Մեծ Եղեռնի մասին և լուսանկարներ։.
Մեծահասակների Կրթություն հիմնադրամ - Նպատակն է համատեղել գործընկերների ջանքերը արդի հասարակությունում անձի հասարակական, մասնագիտական, մշակութային, սոցիալական պահանջներին համապատասխանող ՀՀ-ում մեծահասակների կրթության արդյունավետ համակարգի ինսիտուցիոնալ զարգացման համար։.
Միասին - Երիտասարդական, հայրենասիրական, ազատական շարժում հանուն բարեփոխումների և երկրի արդիականացման։.
Շահախաբեություն և Ինքնապաշտպանություն - Կայք նրանց համար, ովքեր չեն ցանկանում դառնալ խաբեության զոհ։ Խաբեության տեսակները և նրանց կանխարգելումը, ինքնազարգացում։.
Ուխտ Արարատի - Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների միություն։.
Սիրո Մոլորակ - Ամեն ինչ սիրո մասին։ Սեր, խաղեր, աֆորիզմներ, նկարներ, հայտնի հայերը սիրո մասին, սովորություններ, բանաստեղծություններ, աստղագուշակ։.
Վորլդ Վիժն Հայաստան - Քրիստոնեական բարեգործական կազմակերպություն, որը կոչված է բարեփոխելու աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը։.
Տունդարձ - «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության և համապատասխան կարողությունների հզորացմանը» եռամյա ծրագիր։.
Փրոջեքթ Հարմոնի - Ինտերնետային տեխնոլոգիաներ, կրթական զարգացում, համայնքային զարգացում և մասնագիտական զարգացում բնագավառներում աշխատող հասարակական կազմակերպություն։.